Մեր մասին
Մենք կառուցում ենք հենց Ձեզ համար․․․

«Ռիգել Քոնստրաքշն»
Նախագծային կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին հայր և որդի՝ Հրաչյա և Սեդրակ Մուրադյանների կողմից: 2016 թվականից շուկայում ճանաչված է որպես ՌԻԳԵԼ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ անվամբ:
Ժամանակը և գիտելիքները հնարավորություն է տվել մեզ ծավալվել ոչ միայն նախագծային ոլորտում, այլ նաև զբաղվել՝
-
Շենք-շինությունների հետազոտությամբ և տալ դրանց տեխնիկական վիճակի մասին եզրակացություն, հաշվել մաշվածությունը և պիտանելիության չափը
-
նախագծել տարբեր բարդության բարձրահարկ և երկարաթռիչք շենք շինություններ
-
իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթեի փորձաքննություն
-
իրականացնել որակի տեխնիկական հսկողություն
-
Նախագծել շենքշինությունների ինժեներական բաժինները
-
Ինտերիերի և էքստերիերի դիզայն պրոեկտներ
-
3D մոդելավորում և վիդեոհոլովակների պատրաստում
Մեր թիմը
Մեր թիմը համալրված է պրոֆեսիոնալ, ազնիվ, խելացի և պատասխանատու անդամներով: Թիմի անդամների նպատակն է ընկերության համար ապահովել առաջընթաց, աճ և զարգացում: Մենք մեծ սիրով ներգրավում ենք երիտասարդ կադրերին , աջակցում ենք նրանց մասնագիտական հմտությունների ամրապնդմանը և զարգացմանը և հնարավորություն ընձեռում ստեղծել իրենց անհատական ընկերությունները և նրանց հետ պահպանում գործնական հարաբերությունները: Մենք բաց ենք առաջարկել մեր փորձն ու օգնել բոլորին վստահորեն ներկայանալ տարբեր հարթակներում:
Փորձ
Ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձի, վստահության և ինքնատիպության շնորհիվ հղկվել են սկզբունքներ և ռազմավարություն, որը դարձրել է մեզ շուկայում առաջատարներից մեկը:
Մեր առավելությունները
-
Մրցունակ գնային քաղաքականություն
-
Որակի երաշխավորում
-
Բարձր որակավորում ունեցող մասնագետներ
-
Աշխատանքների կատարում սեղմ ժամկետներում
-
Գործունեության լայն աշխարհագրություն
-
Ամբողջական փաթեթային լուծումներ
Մեր նպատակը
Մենք կառուցում ենք քո երազանքը․․․
Իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ:
Մեր մասնագետները գնահատում են մեր հաճախորդների ժամանակը, ուստի մենք փորձում ենք աշխատանքը հնարավորինս արագ իրականացնել՝ առանց աշխատանքի որակի խախտման:

