Մեր ծառայությունները
Մենք գիտենք, թե ինչպես կառուցել գեղեցիկ, հուսալի և հարատև։
Մեր ընկերությունը զբաղվում է հասարակական, բնակելի և արտադրական տարածքների նախագծմամբ: Այն իր մեջ ներառում է հայեցակարգային նախագծի մշակում, շինարարական փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև հեղինակային հսկողություն:
Իրականացվել է 200-ից ավել նախագծեր
Բարձրահարկ բազմաբնակարան շենքերի նախագծում
Բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերը քաղաքաշինական առումով առանձնանում են մյուս շինարարական օբյեկտների նախագծումից ։ Այդ իմաստով յուրօրինակ են նաև բարձրահարկ բնակելի շենքերի ճարտարապետական լուծումները և նախագծումը:


Առանձնատների և բնակելի տների նախագծում
Առանձնաատների և բնակելի տների նախագծումը ապահովում է տան շահագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ և այլ պայմաններ: Ապահովում է ներքին տարածքների պաշտպանությունը արտաքին միջավայրի ազդեցություններից։ Ինչպես նաև նախագիծը պետք է ապահովի շինարարության ծախսերի և աշխատուժի նվազագույն մակարդակ:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Հասարակական՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև
վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար
նախատեսված նոր կառուցվող,
վերակառուցվող և հիմնանորոգվող շենքերի և շինությունների նախագծում։


Նախագծերի փորձաքննություն
Մեր ընկերությունը զբաղվում է հասարակական, բնակելի և արտադրական շենքշինությունների նախագծերի փորձաքննությամբ: Փորձաքննության նպատակն է համեմատել նախագծի համապատասխանությունը ներկայիս նախագծման նորմերին:
Հատուկ նշանակության շենքերի նախագծում։
Մեր ընկերությունը կատարում է հատուկ նշանակության շենքերի նախագծում, որն իր մեջ ներառում է հայեցակարգային նախագծի մշակում, շինարարական փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև հեղինակային հսկողություն:


Ինժեներական ցանցերի նախագծում
Ներքին եւ արտաքին ինժեներական ցանցերի նախագծային աշխատանքները կատարվում են մանրամասնորեն։ Նախագիծը իրականացվում է փորձառու և բարձրակարգ մասնագետների կողմից և տնօրինության մշտական վերահսկողության ներքո:
3D մոդելավորում և դիզայն
Մեր ընկերությունը զբաղվում է հասարակական և բնակելի տարածքների 3D մոդելավորմամբ և ինտերիեր-էքստերիեր դիզայնով:
Այն իր մեջ ներառում է հայեցակարգային նախագծի մշակում, շինարարական փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև հեղինակային հսկողություն:

ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը իր մեջ ներառում է`
1. Շենքի տարածքի սեյսմիկ վտանգի գնահատում
2.Շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների ուսումնասիրություն
3․Շենքի դիտողագործիքային հետազննություն
4․Շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում
5․Սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկություններ





ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շինարությունն ընդգրկում է տեսական դիսցիպլինների կոմպլեքս (շինարարական մեխանիկա, նյութերի դիմադրություն, գրունտների մեխանիկա, շինարարական ֆիզիկա), շինարարական կոնստրուկցիաների նախագծումը և պատրաստման տեխնոլոգիան, շենքերի և կառույցների ինժեներական լուծման և սանիտարական տեխնիկայի խնդիրները, շինարարական արտադրության տեխնոլոգիական (կազմակերպում, մեքենայացում և ավտոմատացում), շինարարության հիդրոտեխնիկական, տրանսպորտային և այլ խնդիրները։
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Շինարարության տեխնիկական հսկողությունը անհրաժեշտ միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը:
Մենք առաջարկում ենք նաև շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից։
